Tert.am-ը գրում է.

Ֆրանսիայում նախորդ գիշեր ոստիկանությունը պարետային ժամի ընթացքում անօրինական երեկույթի շուրջ 1,5 մասնակիցներին ցրելու համար արցունքաբեր գազ է կիրառել. մի քանի մարդ վիրավորվել է, այդ թվում՝ ոստիկանները, հաղորդում է interfax.ru-ն։

Միջադեպը տեղի է ունեցել Ֆրանսիայի արևմուտքում գտնվող Ռեդոն քաղաքից ոչ հեռու, որտեղ հարյուրավոր երիտասարդներ մասնակցել են անօրինական երեկույթին։ Ոստիկանությունը փորձել է ցրել երեկույթի մասնակիցներին, քանի որ երկրում գիշերային ժամերին դեռևս պարետային ժամ է գործում:Ինչպես նշում են տեղական լրատվամիջոցները, շուրջ 400 իրավապահներին ավելի քան 7 ժամ է պահանջվել. երեկույթի մասնակիցներն ագրեսիվ վարքագիծ են դրսևորել՝ ոստիկանների վրա նետելով քարեր ու պայթուցիկ խառնուրդներով շշեր:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել