Ըմպելիք, որը կօգնի կարճ ժամանակահատվածում վերականգնել առողջությունը: Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ գազարի, բազուկի, խնձորի համադրությունը կօգնի բարելավել առողջական վիճակը:

Բաղադրիչներ

  • բազուկ
  • երկու գազար
  • խնձոր:

Ինչպես պատրաստել

Լվացեք, կեղևը մաքրեք, մանրացրեք, քամեք հյութը:

Ավելի թարմ համ ստանալու համար կարող եք լայմ կամ կիտրոն ավելացնել:

Ինչու է հարկավոր օգտագործել այս ըմպելիքը

  • Կարող է օգնել կանխարգելել լյարդի, երիկամների, ենթաստամոքսային գեղձի հիվանդությունների առաջացումը, դրական ազդեցություն է ունենում խոցի առկայության դեպքում:
  • Օգտակար է թոքերի համար, կանխարգելում է սրտի հիվանդությունների առաջացումը, զարկերակային ճնշման բարձրացումը:
  • Ամրացնում է իմունային համակարգը:
  • Օգտակար է աչքերի հոգնածության, չորության դեպքում:
  • Օգնում է ազատվել մկանային ցավերից, ծանր ֆիզիկական աշխատանքից հետո առաջացող ցավից:
  • Օրգանիզմից դուրս է բերում տոքսինները, լավացնում աղիների աշխատանքը:
  • Օգնում է ազատվել բերանի տհաճ հոտից:
  • Թեթևացնում է դաշտանային ցավերը:
  • Օգտակար է ալերգիայով տառապողներին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել