Tert.am-ը գրում է․

Մեծ հաշվով՝ ամսի 20-ին ընտրությունը լինելու է ազգայինի ու գլոբալի միջև: Գլոբալից չե՛նք կարող անջատել մեզ, մարգինալ չե՛նք կարող դառնալ: Այս մասին  «Երեկոյան լուրեր Աբրահամ Գասպարյանի հետ» հաղորդման ընթացքում ասել է Աբրահամ Գասպարյանը։

«Մեզ 3 տարի փորձեցին գայթակղել ազատականության ու զեխ կյանքի սուտ խոստումներով, խաբեցին, ստեցին՝ լկտիաբար, Արցախ հանձնեցին, Հայաստան թուլացրին, բանակ քանդեցին: 3 տարի աղաղակել եմ, վերլուծել, քննադատել ու քննարկել…էլի՛ կանեմ…ազգայինը չի՛ կարող գլուխ խոնարհել հակաազգայինի առաջ: Քարոզարշավի մասին խոսելն ավելո՛րդ է, ավելի շատ՝ ատելությա՛ն արշավ էր…նույնիսկ Քաջ Նազարի կամ Ընկեր Փանջունու հերթական խեղկատակ պահվածքի մասի՛ն չեմ ուզում խոսել: Բոլորս տեսանք, լսեցինք, խոսեցինք»,-ասել է նա:

Գասպարյանը նշել է, որ Արմնյուզի իրայս հարթակը վերջին օրերին հատկացրել է վաղվա Հայաստանին, իր ու պրոֆեսիոնալների տեսլականի քննարկմանն ու առաջարկներին՝ իրավունքի ոլորտից մինչև տնտեսություն, էներգետիկա, կրթություն, մշակույթ ու ռազմարդյունաբերություն: «Մեկ նախադասությամբ ամփոփեմ՝ ամսի 20-ից հետո պիտի շունչ քաշենք, վերագտնենք մեզ, հաշմված ու որդեկորույս մեր ազգակիցների ձեռքը բռնենք, բանակ վերակառուցենք, բանակցային գործընթաց վերականգնենք, պառակտումը վերացնենք, հակաազգային քարոզչությունը կասեցնենք, դիվանագիտությունն ակտիվացնենք, դաշնակիցների փազըլը հավաքենք և ամրապնդենք մեր անվտանգությունը: «Կոնսպիրոլոգիայի դաշտ չեմ ուզում մտնել, բայց այն ինչ կատարվեց 3 տարի առաջ և, հուսամ, երջանիկ ու անվերադարձ ավարտ կունենա ամսի 21-ին, մշակված սցենար էր, որի առանցքում Հայաստանը Սիրիայի, Լիբանանի կամ Իրաքի ճակատագրին արժանացնե՛լն է: Այդ ծրագիրը պիտի իրականացվի փուլ առ փուլ՝ դոզայով, շատ գեղեցիկ և ունկահաճո՛ արտահայտությունների, կախարդական բառերի ներքո… Արցախի զգալի մասը հանձնվեց, հաջորդը՝ Հայաստա՛նն է լինելու»,-ասել է նա՝ հիշեցնելով Հայոց պատմության կարևորագույն դրվագները:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել