Armsport.am-ը գրում է․

RMC Sport-ի հաղորդմամբ, անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան որոշել է չերկարաձգել գործող պայմանագրի ժամկետն ու արդեն բանակցություններ է վարում ՊՍԺ-ի հետ:

Աղբյուրի հաղորդմամբ, ֆրանսիացու գործակալ Մինո Ռայոլան Նիցցայում հանդիպել է ՊՍԺ-ի նախագահի հետ ու քննարկել հնարավոր տրանսֆերի մանրամասները: Պոգբայի գործող պայմանագիրը սահմանված է մինչև 2022 թ.: «Յունայթեդը» նոր պայմանագիր է առաջարկում Պոգբային: Եթե ֆրանսիացին վերջնականապես հրաժարվի երկարաձգել պայմանագրի ժամկետը, անգլիական գրանդը կհամաձայնի վաճառել տրանսֆերը 80 մլն եվրոյի սահմաններում՝ հաշվի առնելով այն փաստը, որ մեկ տարի անց ֆուտբոլիստը կստանա ազատ խաղացողի կարգավիճակ:

Պոգբայի ծառայություններով հետաքրքրված է նաև «Յուվենտուսը», որի կազմում Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպանը խաղացել է 2012-2016 թթ-ին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել