Հեղինակ և կատարող, «Ձայնը» նախագծի առաջին եթերաշրջանի ֆինալիստ Մարգարիտա Պոզոյանն Ինստագրամի իր բաժանորդներին պատմել է իր կյանքում ամենակարևոր իրադարձության մասին, որը տեղի է ունեցել Հայաստանում:
Տեղադրված լուսանկարում աղջկա ձեռքին հայկական անձնագիր է։
«Բազմաթիվ շնորհավորական հաղոդրագրություններ եմ ստացել։ Թող այս իրադարձությունը լինի էջումս։ Ընկերներ, սա իմ կյանքում, իսկապես, կարևոր իրադարձություն է։ Բոլորին շնորհակալ եմ շնորհավորանքների համար»,- գրել է Մարգարիտան՝ հայկական անձնագրի լուսանկարը հրապարակելով։
Նշենք, որ վերջերս Երևանում կայացել են Մարգարիտա Պոզոյանի համերգները։ Նա Ինստագրամում տեղադրել է մի քանի լուսանկար ու տեսանյութ ՝ իր համերգներից ու երևանյան զբոսանքներից։ Հայտնի է դարձել նաև, որ Պոզոյանի նոր երգերից մեկի տեսահոլովակը ներկայումս նկարահանվում է Հայաստանում։