168.am-ը գրում է․

ՀՀ ԶՈՒ ԳՇ նախաձեռնությամբ լրագրողական հերթական այցը Ջերմուկի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքեր էր: Ինչպես նախորդ՝ Գեղարքունիքի ուղղությամբ պաշտպանական գոտի այցին, ՀՀ ԶՈՒ 2-րդ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալ, գնդապետ Հայկ Պետրոսյանը պատեհ առիթն օգտագործելով՝ հորդորեց հեռու մնալ բանակից և այն քաղաքական շահարկումների առարկա չդարձնել:

«Անկախ քաղաքագիտական, ռազմագիտական մտքի «ճիչից», հանդես չգան և որոշակի վերլուծություններ չներկայացնեն՝ հանրությանը մոլորության մեջ գցելու համար»,- նշեց նա:

Իր հերթին՝ խոսակցությանը ներկա ԳՇ վարչակազմակերպչական վարչության տեղեկատվության բաժնի պետ, գնդապետ Սամվել Ասատրյանը հետախուզության նախկին սպաներին, ռազմական փորձագետի անվան տակ հանդես եկողներին, որոնք չունեն ռազմական կրթություն և անգամ լեյտենանտի, դասակի հրամանատարի մակարդակի գիտելիքներ, խորհուրդ տվեց զերծ մնալ տարատեսակ  ոչ պրոֆեսիոնալ վերլուծություններից, բանակի մարտունակությունը կասկածի տակ  չդնել և չվնասել պաշտպանական համակարգին:

168.am-ի դիտարկմանը, որ ռազմական գործից քիչ թե շատ տեղյակ մարդիկ, ռազմական փորձառու վերլուծաբանները, լրագրողները չե՞ն կարող դիտարկումներ անել, որովհետև ռազմական կրթություն չունե՞ն, Ասատրյանը պատասխանեց, որ խոսքը միակողմանի, ոչ առողջ քննադատության ու չակերտավոր վերլուծությունների  մասին է, և պսևդո-ռազմագետներին է վերաբերում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել