Armsport.am-ը գրում է․

Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մեկնաբանել է թիմի ավագ Սերխիո Ռամոսի՝ ակումբից հեռանալուն։

«Լեգենդ։ Ինձ համար մեծ հաճույք ու պատիվ էր քեզ որպես խաղացող տեսնելը։ Գերազանց ավագ, պատմություն։ Շատ շնորհակալություն քեզ ամեն ինչի համար»,- գրել է Զիդանը ինստագրամյան իր էջում։

Սերխիո Ռամոսը մադրիդյան թիմում խաղում է 2005 թվականից: Իսպանացին Արքայական ակումբի հետ միասին հինգ անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն, չորս անգամ նվաճել Չեմպիոնների լիգայի գավաթը, բազմիցս նվաճել է Իսպանիայի գավաթը և Սուպերգավաթը, երեք անգամ նվաճել է ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթը և չորս անգամ հաղթել է Աշխարհի ակումբային առաջնությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել