News.am-ը գրում է.

Այս «ուսապարկերի» խորհրդարանը ամենավատն է Հայաստանի պատմության ընթացքում, եւ այս ժամանակահատվածը մնացել է անցյալում, դրանք այլեւս չկան: Այս մասին հունիսի 17-ին կայացած նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարեց «Պատիվ ունեմ» դաշինքից Հայաստանի վարչապետի թեկնածու Արթուր Վանեցյանը:

Դրանց մասին, ըստ նրա, պետք է խոսել, որպեսզի մեր քաղաքացիները կարողանան դասեր քաղել նրանից, ինչ տեղի ունեցավ մեզ հետ ու մեր երկրի հետ։ «Քաղաքացիներին խնդրում եմ ընտրություններում քվեարկելուց առաջ մտածել, թե ում են տալիս իրենց ձայնը:

Քվեարկեք թիմի համար, այլ ոչ թե «ուսապարկերի», որոնք խորհրդարանում են հայտնվել որոշակի անձի հաշվին, քանի որ այս դեպքում մենք կկանգնենք երկրի, պետության, պետականության կորստի առջեւ: Համոզված եղեք, որ հունիսի 20-ին մենք միասին վերջ կտանք այս իշխանությանը եւ կկառուցենք նոր Հայաստան»,- ասաց Վանեցյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել