GBD 2019 նախագծի շրջանակներում գիտնականների միջազգային խումբն ուսումնասիրել է տաբակի օգտագործման հետևանքները վերջին 30 տարվա ընթացքում։

Մեր մոլորակի վրա հաշվվում է 1,14 միլիարդ ծխող, որոնցից 30%-ն ապրում է Չինաստանում։ Վերջինս աշխարհում առաջատարն է ծխող բնակիչների թվով։ Թոփ-10 երկրների թվում են նաև Հնդկաստանը, Ինդոնեզիան, ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Բանգլադեշը, Ճապոնիան, Թուրքիան, Վիետնամն ու Ֆիլիպինները։

Ընդհանուր առմամբ վերջին 30 տարում տաբակի օգտագործումը նվազել է 27,5%-ով տղամարդկանց և 37,7%-ով կանանց մոտ, սակայն տարբեր երկրներում այս ցուցանիշները տարբերվում են. որոշ պետություններում, ընդհակառակը, ծխողների թիվն ավելացել է, այդ թվում՝ Ռուսաստանում։

Ծխելու հետ են կապված տղմարադկանց 20,2%-ի և կանանց 5-8%-ի մահերը։ Միայն 2019 թ. ծխելու հետևանքով մահացել է 7,69 միլիոն մարդ։

Գոյություն ունի պարամետր, որը ցույց է տալիս կյանքի պոտենցիալ այն տարիների թիվը, որոնք մարդկությունը վատնում է ծխելու հետ կապված վաղաժամ մահվան պատճառով։ Վերջին հաշվարկների համաձայն՝ այդ թիվն այսօր կազմում է 200 միլիոն տարի։

«Մարդու օրգանիզմը ժամանակի ընթացքում մաշվում է և ծերանում։ Շատ հիվանդություններ գենետիկ հակումներ ունեն։ Սակայն մեր առողջությունն ու երկարակեցությունը մեր գիտակցված որոշումների հետևանքներ են։ Չի կարելի թերագնահատել ռիսկային գործոնների պրոֆիլակտիկայի դերը ևս, քանի որ վնասակար սովորույթներից հրաժարումը հաճախ ավելի արդյունավետ է, քան դեղամիջոցների ընդունումը» - նշել է գիտնական Նիկիտա Օտստավնովը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել