Armsport.am-ը գրում է.

Հյուսիսային Ամերիկայի գոտում աշխարհի գավաթի որակավորման երկրորդ փուլում ՝ 2022 թվականի Կանադայի և Հաիթիի ազգային հավաքականների միջև փլեյ-օֆֆ խաղում (0-3) տեղի ունեցավ մի հետաքրքիր դրվագ:

Երկրորդ խաղակեսի սկզբում՝ 46-րդ րոպեին, երբ հաշիվը 0:0 էր, հյուրերի դարպասապահ Ժոսուե Դուվերժեն գոլ կազմակերպեց սեփական դարպասը:

Պաշտպանը նրան փոխանցում կատարեց, բայց հետո խնդիրներ սկսվեցին: Դարպասապահը բավական ժամանակ ուներ որոշում կայացնելու համար, քանի որ հարձակվողները չէին շտապում ճնշում գործադրել նրա վրա: Նա փորձեց հեռացնել գնդակը, բայց վրիպեց: Գնդակը շարունակում էր գլորվել դեպի դարպասը, և Դուվերժը խուճապահար փորձեց կրկին այն հեռացնել, սակայն․․․ պարզապես դիտեք տեսանյութը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել