Ռազմական գործողությունների մասնակիցների շարքում հաճախ հանդիպում են արտասովոր զինվորներ։ Նման դեպք պատահել է նաև Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, երբ գործողությունների լիարժեք անդամ էր նաև կապիկ Ջեքին։

Փոքրիկ կապիկն սկսել է մարդկանց հետ ընկերություն անել, երբ Ալբերտ Մաարը նրան հանդիպել է սեփական այգում։ Հասուն կապիկներ նրա կողքին չեն հայտնաբերվել, այդ իսկ պատճառով Ալբերտը որոշել է որդեգրել կենդանուն։ Պարզվել է՝ կապիկն արագ սովորում է և վարժեցվում, ինչպես նաև հավատարիմ է նոր տիրոջը։

Երբ սկսվեց պատերազմը, Մաարը զորակոչի մեկնեց փոքրիկ ընկերոջ հետ միասին՝ հրարվելով միայնակ թողնել նրան։ Զարմանալիորեն՝ ատասովոր զույգին ընդունեցին և գրանցեցին։ Կապիկը դարձավ հետևակի զինվոր, ինչպես և նրա տերը։

Ջեքին ստացավ ոչ միայն գնդի թալիսմանից, այլև անհատական համազգեստ և այլ անհրաժեշտ իրեր։ Կապիկը հրաշալիորեն կարողանում էր սպասք լվանալ, հասկանում էր, երբ կոչումով ավելի բարձր մեկն էր իրեն մոտենում և պատիվ էր տալիս։ Կապիկը շարքայինի կոչում ստացավ։

1916 թ. գնդին ուղարկեցին Եգիպտոս՝ ռազմական գործողություններ իրականացնելու։ Ջեքին գնաց տիրոջ հետ միասին։ Ալբերտը մարտի ընթացքում փոքրիկ վնասվածք ստացավ, իսկ կապիկն սկսեց լիզել Մաարի վերքերը, մինչև մյուսներն սպասում էին բժշկի ժամանմանը։ Եգիպտոսից հետո արտասովոր զույգը տեղափոխվեց Ֆրանսիա, որտեղ կապիկը հակառակորդի յուրաքանչյուր գործողության մասին կարողանում էր շատ ավելի վաղ հայտնել, քանի որ հրաշալի լսողություն ուներ։

Մեկ անհաջող մարտից հետո ընկերների «կարիերան» ավարտվեց։ Ջեքին ու Ալբերտը գնացին Լոնդոն, որտեղ կապիկը մեծ ճանաչում ձեռք բերեց։ Կենդանի-զինվորի մասին գրում էին բոլոր պարբերականները, նրան ճանաչում էին բոլորը և ցանկանում էին ծանոթանալ։ Ջեքին անգամ շքերթին մասնակցեց։

Պատերազմի ավարտից հետո ընկերները զորացրվեցին։ Ռազմական վաստակի համար Ջեքին մրցանակներ ստացավ։ Ալբերտը կապիկի հետ տուն վերադարձավ, սակայն քաղաքացիական կյանքն այլևս առաջվանը չէր։ Երկուսի մոտ էլ խիստ հետտրավմատիկ սինդրոմ առաջացավ, որն ազդեց հատկապես Ջեքիի վրա։ Կապիկն սկսել էր շատ վախենալ բարձր ձայներից։ Մի անգամ նրա սիրտը չդիմացավ և վախից կանգնեց։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել