168.am-ը գրում է.

43-ամյա Ջանլուիջի Բուֆոնն այս ամառ ձեռնոցները մեխից չի կախի: Այս մասին նա ասաց La Gazzetta dello Sport-ին:

«Համոզված եմ, որ կշարունակեմ, քանի որ ուժեղ եմ զգում: Ես իմ սեղանին շատ առաջարկներ ունեմ: Չեմպիոնների լիգայից կան թիմեր, որոնք ինձ առաջատար դեր են առաջարկել: Կան թիմեր, որոնք ցանկանում են նվաճել Չեմպիոնների լիգան, բայց ցանկանում են, որ ես փոխարինման դուրս գամ, ինչպես եղավ «Յուվենթուսում»: Կա վերադարձ դեպի հիմք, որն ուժեղացնում է իմ մոտիվացիան: Ես որոշում կկայացնեմ 3-4 օրվա ընթացքում»,- ասել է  Բուֆոնը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ջանլուիջի Բուֆոնը կարող է վերադառնալ «Պարմա», որը տեղափոխվել է Սերիա B:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել