ԵՎՐՈ-2020-ի շրջանակում այսօր մեկնարկել է երկրորդ տուրը:

Իտալիայի հավաքականը երկրորդ հաղթանակը տոնեց ու դուրս եկավ փլեյ-օֆֆ: Իտալացիները Զոմերի դարպասին 3 հարված կատարեցին, 3-ն էլ ավարտվեց գոլով: Շվեյցարիայի դեմ խաղում «Սկուադրա աձուրային» հաղթանակ պարգևեց Մանուել Լոկատելիի դուբլը, մեկ անգամ էլ աչքի ընկավ Չիրո Իմոբիլեն: Դոնարուման 2 խաղում գնդակ չի ընդունել: Շվեյցարիան դեռ պահպանում է խմբից դուրս գալու շանսերը:

Այսպիսով, A խմբում 6 միավորով առաջատարը Իտալիան է: 4 միավորով երկրորդ տեղում Ուելսն է, 1 միավոր ունի Շվեյցարիան, իսկ Թուրքիան միավոր չունի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել