ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԿՈՐԾԱՆՈՒՄԸ՝ ԱՌԱՋՆԱՅԻՆ ՆՊԱՏԱԿ
2018-ի իշխանազավթումից հետո ժողովրդին թռիչքաձև տնտեսական աճ և միլիարդների ներդրումներ խոստացած նիկոլ փաշինյանը 3 տարիների ընթացքում հետևողականորեն արեց ամեն ինչ՝ մեր տնտեսությանն առավելագույն վնաս հասցնելու համար՝ ապիկար կառավարում, գյուղնախարարության փակում, քաղաքական գործոնով պայմանավորված հետամնդումներ, ԱԱԾ-ով ահաբեկում և մասկի-շոուներ, որպես հետևանք՝ 0 ներդրում, արտաքին պարտքի և գործազրկության աճ։
Ավելին՝ Արցախի 75%-ի կազմակերպված կորուստով մենք ահռելի վնաս կրեցինք էներգետիկ, հանքարդյունաբերության և գյուղատնտեսության ոլորտներում, ինչն էապես ազդելու է ինչպես մեր պետեկամուտների, այնպես էլ էներգետիկ և պարենային անվտանգության վրա։
Այն, որ ՀՀ տնտեսության քայքայումն ու կործանումը եղել և մնում է նիկոլի իշխանության առաջնային նպատակը, փաստում են նաև քարոզարշավի այս օրերի իր ելույթները։ Միայն վերջին երկու օրվա ընթացքում նիկոլը հասցրել է ամենատարբեր մեղադրանքներ և սպառնալիքներ հնչեցնել ՀՀ խոշոր հարկատու հանդիսացող երկու ընկերությունների՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի և Գազպրոմ Արմենիայի հասցեին։
Երկու ընկերություններն էլ արձագանքել են, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը՝ բավականին կոշտ՝ իրենց հասցեին հնչեցրած մեղադրանքները, տրված որակումներին ու հաշվեհարդարի սպառնալիքները գնահատելով "որպես պետության բարձագույն պաշտոնատար անձի կողմից Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, ՀՀ կողմից վավերացված միջազգային պայմանագրերի և գործող օրենսդրության կոպտագույն խախտում, «ԶՊՄԿ» ՓԲ ընկերության տնտեսական գործունեության ազատության իրացման խոչընդոտում, սեփականությունից զրկելու և մասնավոր տնտեսական գործունեությանը միջամտելու սպառնալիք՝ այդ թվում զուգորդված ֆիզիկական հաշվեհարդարի ակնարկներով, ինքնադատաստանի կոչերով, աշխատողներին աշխատանքային անկարգապահության հորդոր և այլն" և հայտնել, որ ընկերությունը պատրաստվում է վերը նշված խախտումների վերաբերյալ համապատասխան դիմում (հաղորդում) ներկայացնել իրավասու պետական մարմիններին։
Նմանատիպ դատական գործընթացներ արդեն իսկ կան, որոնք հարուցված են բնականաբար պետության դեմ և սպառնում են մեր՝ տեղից էլ սուղ բյուջեին հասցնել զգալի հարված։ Ամուլսարի քեյսի մասին էլ չխոսեմ։
Այս ամենին քաջատեղյակ նիկոլը, փաստորեն, գիտակցաբար և դիտավորյալ շարունակում է թիրախավորել բիզնեսը՝ ընդհուպ մինչև իր վռնդվելու օրը հնարավորինս էլ ավելի մեծ հարված հասցնելու համար մեր տնտեսությանը։
Ու նա դեռ ասում է՝ ապագա կա․․․
Այո, ապագա կա, բայց միմիայն ԱՌԱՆՑ նիկոլ։
May be an image of outdoors
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել