Նոր նախագծեր, համագործակցություն Արսեն Սաֆարյանի հետ, վիրահատություն. այս ամենի մասին Թամարա  Գևորգյանն առաջինը հայտնեց BlogNews.am կայքին, որի հետ զրույցում պատմեց, թե ինչու է որոշել վիրահատվել, ինչպես են անցել իր մասնակցությամբ Արսեն Սաֆարյանի տեսահոլովակի նկարահանումները, և արդյոք զբաղված է իր սիրտը, թե ոչ:

Թամարան նշեց, որ շուտով Արսեն Սաֆարյանը կներկայացնի նոր տեսահոլովակ, որի գլխավոր հերոսուհին հենց ինքն է.«Առաջարկը եղել է Արսենի կողմից: Նկարահանումներն անցան հիանալի, ծանոթացա Արսենի նրա ընտանիքի հետ, շատ սիրեցի, իդեալական ընտանիք է: Շատ տաղանդավոր թիմ էր հավաքվել»,- ասում է Թամարան:

«Արսենն իմ կյանքը փոխել է, որովհետև իր «Տոմա Տամարա»-ի երգից հետո ինձ բոլորն արդեն այդ երկու անվամբ էին դիմում»,- կատակում է դերասանուհին:

Թամարան նշում է, որ նկարահանումները հետաձգվել էին իր վիրահատության հետևանքով: Դերասանուհին տեսողական խնդիրների պատճառով դիմել էր վիրահատական միջամտության:
«Ես աչքերս վիրահատել էի ու նկարահանումները հետաձգվեցին: Վիրահատությունն անցել էր լավ, այն ինձ իրոք պետք էր, որովհետև մեքենա վարելիս տեսողական խնդիրները խանգարում էին: Հետավիրահատական շրջանում չէր կարելի դիմահարդարվել, ու այդ պատճառով մի փոքր ուշ սկսեցինք աշխատել»,- պատմում է նա: 

 

Խոսելով իր ծրագրերի ու նորությունների մասին` Թամարան ասում է. «Բացել եմ իմ դերասանական ստուդիան, որտեղ դասավանդում է Լալա Մնացականյանը, ինչպես նաև թատերական ինստիտուտից տաղանդավոր դասախոսներ:
Շուտով հանդես կգամ եկու նոր նախագծերում: Հեռուստասերիալից նույնպես առաջարկ ունեմ, բայց նկարահանումները ժամանակավոր հետաձգվել են, շուտով կվերսկսվեն»:

Դրասանուհին նշում է, թե որ դեպքում է մերժում ռեժիսորների կողմից առաջարկները. «Հիմնականում մերժում եմ, երբ կերպարն ինձ դուր չի գալիս: Չեմ սիրում երբ կրկնվում են կերպարները. օրինակ՝ կար ժամանակ, երբ միայն բացասական կերպարներ էին ինձ առաջարկում: Վերջերս ավելի շատ ցանկանում եմ փորձել ինձ հումորային ժանրում»: 

Վերջին շրջանում համացանցում ակտիվ շրջանառվում են լուրեր այն մասին, որ Թամարայի սիրտն արդեն զբաղված է: Երկրպագուների աչքից նաև չի վրիպել Թամարայի ինստագրամյան Story բաժնի հրապարակումը, որտեղ նրա մատնեմատին փայլում էր նշանադրության մատանին:
Մեզ հետ զրույցում Թամարան խոստովանեց, որ իր սիրտը զբաղված է, սակայան արդյոք նշանադրվել է, թե ոչ, Թամարան այդպես էլ չասաց:

Նյութը՝ Տաթևեր Լազարյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել