Pastinfo.am-ը գրում է.

Մուրճը սառը զենք չի համարվում։ Այս մասին հրավիրված մամուլի ասուլիսին ասաց ՀՀ փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի կողմից քարոզարշավին մուրճով մասնակցելու հանգամանքին։

Լրագրողի հարցին՝ այսինքն ցանկացած մարդ կարող է մուրճով շրջել, Ֆիդանյանը պատասխանեց, որ ոստիկանությունն իրականացնում է իր գործառույթները և եթե ոստիկանությունը տեսնի, որ այդ մուրճը նախատեսված է և կունենա հստակ տեղեկատվություն՝ կոնկրետ անձին կամ անձանց վնասելու համար, ապա կզբաղվեն։

Դիտարկմանը, որ մուրճը ձեռքին՝ սպառնալիքներ են հնչում որոշակի գործողություններ կատարելու մասին, Ֆիդանյանն արձագանքեց՝ նշելով, որ քրեաիրավական տեսանկյունից մեկնաբանությունները որևէ կերպ դա սպառնալիք չի ներառում և սառը զենք չի համարվում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել