Արդեն մեկ ամիս է, ինչ շշուկներ են պտտվում Ջենիֆեր Լոպեսի և Բեն Աֆլեքի սիրավեպի մասին: Պապարացիներին հաջողվել է լուսանկարել սիրահարներին Մալիբուում ընթրիքի ընթացքում. այդ ամենից հետո համացանցում կայծակնային արագությամբ տարածվել են սիրահարների կրքոտ համբույրի կադրերը:  
Ինսայդերի հավաստմամբ՝ Բեն Աֆլեքը հրավիրված է եղել Ջենիֆերի քրոջ՝ Լինդայի 50 ամյակին: 

Հիշեցնենք, որ Ջենիֆեր Լոպեսն ու Բեն Աֆլեքը նշանադրված են եղել 2002-ից 2004 թվականներին։ Լոպեսը մի առիթով Աֆլեքից բաժանությունն անվանել է «իր կյանքի առաջին մեծ վիշտը»։
Աղբյուրը նշել է, որ Լոպեսի և Աֆլեքի հարաբերությունները երգչուհու նախկին փեսացուին՝ Ալեքս Ռոդրիգեսին, շատ են զարմացրել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել