Հայտնի մոդել Արմինե Հարությունյանը, որը Gucci նորաձևության տան ցուցադրությանը մասնակցելուց հետո արթնացել է հայտնի, մասնակցել է Mercedes Benz Fashion Week Tbilisi-ի շրջանակում Dalood-ի ցուցադրությանը, նկարահանվել է իտալական Grazia ամսագրի համար։
«Գուչիի հայ մոդել» բնորոշումն արդեն մեկուկես տարի է՝ ուղեկցում է նկարչուհի Արմինե Հարությունյանին, այժմ մոդելային ակտիվ գործունեություն չի ծավալում, սակայն լսարանի ուշադրությունը նրա կերպարի հանդեպ չի պակասում։ 

Այս անգամ Արմինեն ինստագրամի իր էջում հրապարակել է մայրիկի արխիվային լուսանկարը և գրել. «Իմ ամեն ինչ: Մայրս այստեղ ինձնով հղի է»:
Երկրպագուներն անմիջապես արձագանքել են ու հեղեղել են լուսանկարի մեկնաբանությունները ջերմ խոսքերով: Հետևորդներից շատերը նակտել են, որ Արմինեն բավականին նման է իր մայրիկին:
«Ասես ջրի երկու կաթիլ»,-մեկնաբանություններում գրել է հետևորդներից մեկը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել