Արևադարձային անտառներում խորհրդավոր մարդիկ լողավազաններ են կառուցում։ Ոչ ոք տեղյակ չէ՝ ինչու է դա նրանց անհրաժեշտ։ Սակայն ինտերնետ-օգտատերերին անչափ հետաքրքիր է հետևել տեղի ունեցողին։

Նման ֆորմատն ի հայտ է եկել շնորհիվ յութուբյան հայտնի ալիքի։ Վերջինում հաղորդավարը ցույց է տալիս, թե ինչպես է հնարավոր պարզագույն գործիքներից, որոնց տիրապետել են հնագույն մարդիկ, այլ իրեր պատրաստել, որոնք օգտագործվում են առօրյայում։ Օրինակ՝ տեսանյութի հեղինակն ամբողջական տներ կամ վառարաններ էր կառուցում։

Իհարկե, ամենը շատ պարզ է թվում, սակայն հենց դա է երևույթի հետաքրքրությունը։ Ժամանակի ընթացքում այս ֆորմատը մեծ հայտնիություն ձեռք բերեց։ Մարդիկ սկսեցին նման իրեր կառուցել և նորերը մտածել։ Մասնավորապես՝ երկու խորհրդավոր երիտասարդների մասնակցությամբ մի տեսանյութ հայտնվեց համացանցում, որում նրանք պարզագույն տեխնոլոգիաներով լողավազաններ են կառուցում։

Երկու «ռոբինզոնի» տեսանյութը միլիոնավոր դիտումներ հավաքեց։ Ամեն ինչ սկսվեց 2018 թ. երբ նրանց տեսանյութերից մեկը հավաքեց 70 միլիոն դիտում։ Արևադարձային անտառը, թռչունների ձայնը հրաշալի ֆոն էին մոնոտոն գործողություններ պարունակող տեսանյութի համար, իսկ այդ գործողությունների արդյունքում «ծնվեց» գեղեցիկ լողավազան։

Հին ծաղկամանի, զամբյուղի, կավի և փայտիկների օգնությամբ երկու մարդիկ անհավանական կառույցներ էին ստեղծում։ Նրանք հողը փորում են ձեռքերով, կավից աղյուսներ պատրաստում, այրում դրանք կրակի վրա, ապա ստացված գործիքներով լողավազան կառուցում։ Ջուրը բերում են ինքնուրույն՝ ձեռքով ու ծաղկամաններով, ինչը շատ ժամանակ է խլում։ Սակայն երիտասարդները համբերատար շարունակում են իրենց աշխատանքը։ Փոքրիկ կամուրջը պատրաստում են եղեգներից և ճյուղերից։

Այս մեթոդին հետևող շատ օգտատերեր ևս նման տեսանյութեր են պատրաստում, որտեղ անգամ հնագույն բաղադրատոմսերով ներկեր են պատրաստում և ներկում լողավազանները։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել