Armsport.am-ը գրում է.

55 կգ քաշային Անդրանիկ Ավետիսյանը Եվրոպայի պատանեկան առաջնությունում ոսկե մեդալ է նվաճել։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

Ավետիսյանը կիսաեզրափակչում 12:5 հաշվով հաղթել էր ադրբեջանցի ըմբիշին և անցել եզրափակիչ։

Նշվում է, որ մրցաշարի բրոնզե մեդալակիրներ են դարձել Սարգիս Բեգոյանը (48կգ), 65 կգ Անուշավան Բարսեղյանը և 80 կգ քաշային Նարեկ Գրիգորյանը, որը փոքր եզրափակչում հաղթել է ադրբեջանցի ըմբիշին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել