Tert.am-ը գրում է.

Ադրբեջանական լրատվամիջոցները հրապարակել են երկրի նախագահ Իլհամ Ալիևի, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և նրա կնոջ` Էմինե Էրդողանի` հունիսի 15-ին դեպի Շուշի ուղևորվելու ժամանակ տեղի ունեցած զրույցից մի հատված, որը վերաբերում է օրերս 15 հայ գերու վերադարձին և դրա դիմաց Լեռնային Ղարաբաղի ականապատ տարածքների քարտեզների փոխանցմանը:

Ստորև ներկայացնում ենք զրույցի տեքստային տարբերակը` մասնակի կրճատումներով.

Իլհամ Ալիև. Մենք հիմա Ֆիզուլի (Վարանդա) քաղաքում ենք...Այս վայրերը լի են ականներով... Այստեղ ճանապարհից չի կարելի շեղվել ո՛չ աջ, ո՛չ ձախ: Մենք տասնհինգ գերի տվեցինք և վերցրեցինք ականապատված բոլոր տարածքների քարտեզը:

Ռեջեփ Թայիփ Էրդողան. Ե՞րբ է դա տեղի ունեցել:

Իլհամ Ալիև. Ամսի 12-ին:

Ռեջեփ Թայիփ Էրդողան. Այսինքն` օրերս:

Իլհամ Ալիև. Այո, բայց որևէ ստորագրում չի եղել:

Ռեջեփ Թայիփ Էրդողան. Նրանց փոխանցած քարտեզները ճի՞շտ են ցույց տալիս ականապատված վայրերը:

Իլհամ Ալիև. Այո, ճիշտ են ցույց տալիս , քանի որ ամերիկացիները հանդես են եկել որպես երաշխավոր: Նրանք մեզ տվեցին Աղդամի (Ակնա) շրջանի 97 000 ականների քարտեզներ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել