Starnews.am-ը գրում է.

Հայտնի փաստ է, որ հանրությանը հետաքրքրում է ոչ միայն ճանաչված մարդկանց գործունեությունը, այլև նրանց անձնականը և այն ամենը, ինչը նրանք վախենում են կամ զգուշանում են հանրային դարձնելուց: Այս առումով պետք է նշենք, որ կան դրվագներ, որոնք թաքցնել ուղղակի անհնար է, որոնցից մեկը բանտարկությունն է:

Starnews-ն առանձնացրել է հայկական շոու բիզնեսի այն ներկայացուցիչների, ովքեր ինչ-ինչ պատճառներով հայտնվել բանտում:

Երկարատև ընդմիջումից հետո. Վարդան Պետրոսյանը «Իմ կիսատ թողած երգը»  մոնոներկայացմամբ հանդես կգա Երևանում - RadioVan.fm

Դերասան Վարդան Պետրոսյանը 2013 թվականի հոկտեմբերի 20-ին Եղվարդ-Երևան ավտոճանապարհին երթևեկելիս տրանսպորտային վթարի էր ենթարկվել՝ հարվածելով մեկ այլ մեքենայի, որի ուղևորներից երկուսը մահացել են, իսկ չորս անձ ստացել է մարմնական վնասվածքներ[։ Ինքը՝ Վարդան Պետրոսյանը, ծանր վնասվածքներ էր ստացել և մի քանի անգամ վիրահատվել։ Նոյեմբերի 8-ին կալանավորվել է մահացու ելքով երթևեկության կանոնների խախտման մեղադրանքով և դատապարտվել էր հինգ տարվա ազատազրկման: 2017 թվականի մարտին նա ժամկետից շուտ ազատվել է բանտից, ինչից հետո մեկնել է Ֆրանսիա։ 2018 թվականին նա բեմադրել է «Իմ կիսատ թողած երգը» ներկայացում, որ նվիրված է բանտում անցկացրած տարիներին:

Պահшնջում եմ Նիկոլին իշխшնության բերած բոլոր քшղաքացիներին ...». Գեւորգ  Գրիգորյան - FaceTime24/7

Դերասան Գևորգ Գրիգորյանը ևս հայտնվել է բանտում դանակահարության համար՝ սկզբում՝ դեռահասների գաղութում, ապա 18 տարին լրանալուն պես տեղափոխվել է բանտ:Դերասանը խոստովանել է, որ կյանքի այդ շրջանը թեև շատ բարդ էր իր համար, սակայն դա իր համար շատ մեծ դպրոց է եղել: Դերասանի խոսքով՝ բանտից դուրս գալուց հետո իր հարևանները վախենում էին իրենից, ավելին՝ անգամ վերելակ չէին նստում իր հետ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել