Armeniasputnik.am-ը գրում է.

ԱԺ –ի այսօրվա նիստին ներկայացել էր ընդամենը 12 պատգամավոր։ Նիստը վարող, ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը խորհրդարանի գրեթե դատարկ դահլիճում հայտարարեց, որ «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի 51-րդ հոդվածի համաձայն՝ պատգամավորների գրանցումը շարունակվելու է 4 ժամ, որի ընթացքում ևս անհրաժեշտ թվով պատգամավորներ չգրանցվելու դեպքում, նիստը չի կայանա։

«4 ժամ սպասում ենք»,– ասաց Նազարյանը։

4 ժամ անց գրանցված պատգամավորների թիվը կրկնակի ավելացավ` հասնելով 24–ի։ Բայց նիստը չկայացավ, քանի որ քվորումի համար անհրաժեշտ է 67 պատգամավորի ներկայություն։

Նշենք, որ երեկ` հունիսի 14-ին, քվորումի բացակայության պատճառով չէր կայացել նաև ԱԺ խորհրդի նիստը։

Հավելենք` Հայաստանում հունիսի 7-ից պաշտոնապես մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը:

Ընտրություններին կմասնակցեն 21 կուսակցություն և 4 դաշինք, որոնք պայքարում են  Հայաստանի ընտրողների ռեգիստրում ընդգրկված 2 581 093 ընտրողների ձայների համար։

Հիշեցնենք` խորհրդարանական արտահերթ ընտրությունները կայանալու են հունիսի 20-ին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել