Թվում է՝ ամուսնալուծվածները կամ բաժանված զույգերը դժբախտ են, այնինչ նրանք գուցե իսկապես դժբախտ կլինեին, եթե շարունակեին լինել միասին:
Կյանքի կողակից ընտրելն այնքան էլ հեշտ գործ չէ: Ոմանք կարողանում են ճիշտ ընտրություն կատարել, ոմանք էլ՝ ոչ:
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում այն հայտնիներին, որոնց սիրային պատմություններն ավարտվել են բաժանությամբ, սակայն նրանք մինչ օրս չեն ցանկանում բարձրաձայնել այդ մասին:

Վաչե և Գայանե Մանուկյան
Վաչեի և կնոջ ամուսնալուծության մասին լուրերը քննարկվում էին դեռ 2020 թվականին: Զույգը համառորեն հրաժարվում էր որևէ կերպ մեկնաբանել դրանք: 
Սակայն զույգին մոտ կանգնած աղբյուրները հավատացնում են, որ նրանք վաղուց են ամուսնալուծվել, սակայն շարունակում են շփվել ու դաստիարակաել փոքրիկ դստերը:


Մարինկա Խաչատրյան և Հրաչ
Դերասանուհի Մարինկա Խաչատրյանը նախկինում բավականին հաճախ էր սիրելիի հետ լուսանկարներ հրապարակում: Սակայն նրանք տևական ժամանակ հեռացրել կամ թաքցրել էին համատեղ լուսանկարները և չէին հետևում միմյանց Ինստագրամում: Դա խոսակցությունների տեղիք էր տվել, որ զույգը բաժանվել է: 
Դերասանուհին այդ խոսակցություններին վերջ տվեց, երբ Ամանորին Ինստագրամի իր էջի «Սթորի» բաժնում լուսանկար տեղադրեց Հրաչի հետ, որին կից գրել էր. «Երբեք չթողնեք ձեր ամենաթանկերին: Ուզում եմ՝ բոլորդ լինեք երջանիկ ու սիրով: Սիրե՛ք իրար ու պահեք սերը շատ ամուր»:

Մարիամ Ալեքսանյան և  Գոռ Համբարձումյան
Դերասաններ Մարիամ Ալեքսանյանը և Գոռ Համբարձումյանը, ովքեր նշանադրվել էին 2019 թվականին, բաժանվել են:
Նրանց  համար «Բացիր աչքերդ» սերիալը ճակատագրական է եղել:
Ծանոթանալով նկարահանման հրապարակում՝ նրանք մշտապես վիճել են, բայց ժամանակի ընթացքում այնքան են մտերմացել, որ չեն պատկերացրել իրենց կյանքն առանց այդ վեճերի: Զույգն արդեն երկու տարի է, ինչ հանդիպում էր։ Սակայն վերջերս Մարիամը հեռացրել էր Գոռի հետ բոլոր լուսանկարները: Երկրպագուներին բավականին տխրեցրել էր նրանց բաժանության մասին լուրը:

Սաթենիկ Հազարյան և  Պավել Կուրտեև
Դերասանուհի Սաթենիկ Հազարյանը 10 տարվա համատեղ կյանքից հետո ամուսնալուծվել է Պավել Կուրտեևի հետ դեռ տարիներ առաջ: Դերասանուհին այդ թեմայով խոսել չի սիրում, և երկրպագուները մինչ օրս գուշակում են, թե ինչը կարող էր լինել գեղեցիկ զույգի բաժանության պատճառը:

Սարգիս Գրիգորյան
Մինչ Մանո Գրիգորյանին հադիպելը դերասան Սարգիս Գրիգորյանն ամուսնացած է եղել և ունի դուստր առաջին ամուսնությունից: Նա գրեթե երբեք չի խոսում այդ մասին, սակայն ամսիներ առաջ Սարգիսը շնորհավորել էր առաջին ամուսնությունից դստեր ծննդյան օրը բավականին հետաքրքիր գրառմամբ: Նրա խոսքերը երկրպագուներին ստիպել էին մտածել, որ Սարգիսը այդքան էլ լավ հարաբերություններ չունի նախկին կնոջ ու դստեր հետ:

«Այսօր իմ մեծ ու կարևոր աղջկաս՝ Նարեյի ծննդյան օրն է… Աղջկաս կյանքը լի է անակնկալներով՝ և՛ լավ, և՛ վատ…Մաղթում եմ, որ այնքան բանական լինես, որ կարողանաս ընտրել ճիշտ ճանապարհը՝ այն ճանապարհը, որն անցնում է սրտով… Սիրում եմ քեզ շատ…Հայրիկ»,- խորհրդավոր կերպով շնորհավորել էր Սարգիսը։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել