«Եթե դուք կարծում եք, թե Նիկոլ Փաշինյանը չի գիտակցում՝ ինչ է անում, և իր ագրեսիվ լեքսիկոնն ինչքան անթույլատրելի է և ինչ հետևանքներ է ունենալու մեր երկրի համար, չարաչար սխալվում եք։ Նա հրաշալի գիտակցում է հասարակությանը պառակտելու, թունավորելու, դասակարգային պայքար հրահրելու և տարբեր խավերի միմյանց դեմ հանելու անթույլատրելիությունը։ Բայց ինչպես արցախյան հարցի կարգավորման ժամանակ էր պետք «գիժ ձևանալ», այնպես էլ այսօր հարկավոր է, որ հասարակությունը հնարավորինս պառակտված լինի, և մարդիկ խրամատավորվեն։ Դրանում է նրա հաջողության գրավականը։

Միայն անապահով, ցածր իրավական գիտակցությամբ, հարուստների հանդեպ նախանձով ու չարությամբ լցված մարդիկ կարող են այսօր նրան ձայն տալ՝ չգիտակցելով, թե նա ուր է տանում երկիրը։ Եվ նա աշխատում է հենց այդ մարդկանց վրա։ Նրանց ցածր զգացումների, տգիտության, անտեղյակության, ամեն մարդու մեջ նստած բնածին չարության ու նախանձի, իրենց վատ կյանքի համար դրսում մեղավոր փնտրելու վրա։ Եվ երբ նա ժամանակին ասում էր, որ ինքն ամենալավն է ճանաչում մեր ժողովրդին, չէր սխալվում։ Ոչ միայն մեր, այլև ցանկացած ժողովրդի մեջ էլ կան այդ բացասական  հակումները, ուղղակի նորմալ երկրներում իշխանությունն իր քարոզչությունը կառուցում է համերաշխության գաղափարի վրա, ակտիվացնում է էլիտային, մտածող մարդկանց, մեզանում ճիշտ հակառակն է։

Իշխանությունն ակտիվացնում է ցածր կենսամակարդակ ունեցողներին։ Նրանց, ովքեր ժամանակին լավ կրթություն չեն ստացել, բարեկեցիկ կյանքով չեն ապրել, բայց իրենց զավակների համար էլիտար կյանք են երազում, որ նրանք իրենց նման չապրեն, այլ դառնան իրավաբան, գիտնական, լրագրող, նաև՝ հոգևորական։ Սրանք այն խավերն են, ում դեմ Փաշինյանը պատերազմ է հայտարարել»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել