Armsport.am-ը գրում է.

Հունիսի 15-ի գիշերը կայացավ Ամերիկայի գավաթի խմբային փուլի Արգենտինա-Չիլի 1-ին տուրի հանդիպումը: Հանդիպումը կայացավ Ռիո դե Ժանեյրոյում և ավարտվեց 1:1 հաշվով:

Հաշիվը բացեցին արգենտինացիները, 33-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ հարձակվող Լիոնել Մեսսին, ով գնդակը ուղիղ տուգանային հարվածով ուղարկեց մրցակցի դարպասը:

Մեսսիի համար սա 73-րդ գոլն էր ազգային թիմի կազմում, որից 39-ը «Բարսելոնայի» հարձակվողը խփել է պաշտոնական խաղերում: Այսպիսով, նա դարձավ ազգային հավաքականի ռեկորդակիրը պաշտոնական հանդիպումներում խփած գոլերում՝ գերազանցելով Գաբրիել Բատիստուտային (38):

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել