«Ընկերները» կուլտային սերիալի դերասանական կազմի՝ երկար սպասված վերամիավորումը պետք է տար «HBO Max»-ի նոր հարթակի մեկնարկը։ Սակայն կորոնավիրուսի համավարակի պատճառով ստիպված են եղել նկարահանումները հետաձգել մեկ տարով, եւ հատուկ էպիզոդը ցուցադրել է միայն մայիսի 27-ին։ Ամեն դեպքում, թողարկումը մեծ օգուտ է բերել ընկերության ղեկավարությանը։ Business Insider պարբերականը գրում է նախագծի հաջողության մասին՝ վկայակոչելով «Antenna» վերլուծական կազմակերպության տվյալները։

Նախորդ տարի WarnerMedia հոլդինգը հայտարարել է, որ Warner Bros. ընկերության 2021թ․-ի բոլոր ֆիլմերը կթողարկվեն ինչպես կիոնթատրոններում, այնպես էլ HBO Max-ում նույն օրը։ Եվ «Ընկերների» վերամիավորումն ավելի շատ հետեւորդների է ներգրավվել, քան այս տարի թողարկված որեւէ այլ նախագիծ, օրինակ՝ «Մահացու ճակատամարտ», «Գոձիլան ընդդեմ Քոնգի» նախագծերը եւ նույնիսկ «Զակ Սնայդերի արդարության լիգան»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել