Tert.am-ը գրում է.
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը «Ազատություն» ՌԿ-ի հետ զրույցում անդրադարձել է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի հրապարակած փաստաթղթին, որով վերջինս հայտնում է, թե Միրզոյանը Թուրքիայի գործակալ է:
Հարցին՝ ի վերջո Միրզոյանն ստորագրե՞լ է Մինասյանի հրապարակած փաստաթուղթը, ԱԺ նախագահը դրական պատասխան է տվել։
«ՀՀ ԱԱԾ-ն ինձ՝ որպես Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ասպիրանտի և գիտաշխատողի, Հայաստանի ազգային արխիվի հասարակական-քաղաքական փաստաթղթերի բաժնի աշխատակցի, որպես պատմաբանի, որը այդ շրջանում Ցեղասպանությանն անդրադարձող, դրա տարբեր հիմնահարցերին վերաբերող հոդվածներ էր գրում՝ նաև արտասահմանյան պարբերականներում, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ դիմել է և խնդրել, առաջարկել՝ աջակցել իրենց նշված օրակարգով»,-ասել է Միրզոյանն ու շարունակել․
«Սա է ամբողջը, ես, բնականաբար, անկախ օրվա քաղաքական իշխանությունների նկատմամբ ունեցած վերաբերմունքից, որպես ուղղակի հայրենասեր մարդ ու մասնագետ, իմ պատրաստակամությունն եմ հայտնել հենց այս հարցով օժանդակելու մեր անվտանգության ծառայությանը, և սա է ամբողջը»։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: