Այս նկարը հունիսի 9-ի է, Շիրակի մարզի Ազատան համայնքի Սբ. Ստեփանոս Նախավկայի եկեղեցում։
Այս օրերին ադրբեջանում դատվող հայ ռազմագերիների մեջ նաև մի քանի ազատանցի կա։ Թե ինչի վրա էին սրանք ռեխները բայցել այդ գյուղում, դժվար է ասել։
Անգամ ամենաշարքային հայը, երբ եկեղեցում մոմ վառելիս լուսանկարվում է, լինում է ավելի լուրջ, քան էս սերիական մարդասպանների զույգը։ Սրանք համ նկարվում են, համ էլ անթաքույց կերպով ի ցույց դնում իրենց ցինիկի վերաբերմունքը թե՛ քրիստոնեության, թե՛ Հայ Առաքելական եկեղեցու հանդեպ։
Ստեղ մոմ են վառում, ընդեղ ամբիոնից խոսում հոգևորականների ծնկի բերելու մասին։ Նույն սցենարն ա, ինչ 2018-ին։ Սրանց մոտ բան չի փոխվել։ Նույն խոստումներով եկան ու հազարավոր մարդկանց մահվան պատճառ դարձան, հիմա էլ նույն խոստումներն ու սպառնալիքներն են հնչեցնում, որ կիսատ թողած գործը շարունակեն՝ Հայաստանը դարձնեն թուրքի վիլայեթ, իրանք էլ նամազ անեն սուրբ Սոֆիայի տաճարում։
Գնացե՛ք ընտրության, ընտրեք ում ուզում եք, բացի նիկոլից։ Որովհետև նիկոլ ընտրելով դուք կողմ եք Շուշիի ադրբեջանականացմանը։ նիկոլ ընտրելով դուք համամիտ եք տղերքի անտեղի զոհվելու հետ։ նիկոլ ընտրելով դուք կողմ եք բաքվում գերիների դատվելու հետ։ նիկոլ ընտրելով դուք կողմ եք երկրում տիրող էս անտերության հետ։ նիկոլ ընտրելով դուք ձեր լուման եք ներդնում Առաքելական եկեղեցու կազմաքանդման գործում։ նիկոլ ընտրելով դուք դառնում եք թուրք, ու շատ մոտ ապագայում հնարավորություն կստանաք նամազ անել Երևանի կենտրոնում, ձեր թուրք ախպերների կողքին։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել