Մինչ օրս ադրբեջանից Հայաստան է վերադարձել 88 գերի։ Նրանցից 4-ը մայիսի 27-ին Գեղարքունիքում գերեվարված 6 զինծառայողներից են։
88 գերուց 73-ը բերվել է Ռուսաստանի, մասնավորապես Մուրադովի ջանքերով, բայց երբևէ պետական մակարդակով էս աստիճան շնորհակալական խոսքեր չեն ձոնվել ռուսներին, ոնց նիկոլն ու մանր-մունր հայազգի թուրքեր երեկվանից ձոնում են Վրաստանին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ու ԵՄ ղեկավարներին:
Այսինքն հասկացաք չէ՞, էս վերը թվարկածների «ջանքերով» հետ ա եկել 15 գերի, ողջ իշխանական լրահոսը դրանց շնորհակալ ա։ 73 հոգու հետ բերած Մուրադվին ոչ միայն ոչ մի խոսք, դեռ մի բան էլ վերջերս գլխին սարքին, իբր գնացել էր գերի բերելու ու դատարկ էր հետ եկել։ Արդար ա չէ՞, Վլադիմիր Վլադիմիրովիչ։ Էս ա նիկոլին սաղ թողելու արդյունքը։
Ի դեպ, էդ Վրաստանի, ԵԱՀԿ-ի ու ԵՄ ղեկավարների «ջանքերը» ասվածը ես տենց էլ չհասկացա։ Գերիների հետ են տվել Ակնայի (Աղդամի) շրջանում 97 հազար հակատանկային ականների քարտեզի դիմաց։ Վրաստանը, ԵՄ-ն, ԵԱՀԿ-ն տուտ պրիչո՞մ։ ալիևը քարտեզները չէր ուզում, սրանք զոռով տարել, դրել են թևի տա՞կ։
Էն Մուրադովը 73 հոգու հետ բերեց առանց ոչ մի բանի։ Սրանք ստացվավ հա՛մ քարտեզը տվին, հա՛մ էլ ձեռի հետ Վրաստանին, ԵԱՀԿ-ին ու ԵՄ-ին ռեկլամ արին։ #Մալադեց_բայց
Լավ, արա, էն Վրաստանի՞ն ինչով եք շնորհակալ։ 15 գերու հետ բերելու համար ընդամենը տրանզիտ երկիր ա հանդիսացել, բայց պատերազմի 44 օրերին ոչ մի վայրկյան չի դադարել օդային ճանապարհ տալ ադրբեջան գնացող իսրայելական զենքի համար։ Ռուսաստանից եկող մեր զենքի ճանապարհը փակում էր, ադրբեջան գնացող իսրայելական դրոնները 44 օր անխափան գնում-գալիս էին։ Թե բա՝ շնորհակալ ենք։ Անինքնասեր դիշովկեք, հազարներով տղերք կոտորվան էդ զենքերից, ծպտուններդ չհելավ, հիմա 15 գերու համար ճանապարհ են տվել, 10 տակ ռևերանսներ արեցիք:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել