168․am–ը գրում է․
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Բադալյանը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացրել 2020 թվականի հայտարարագիր, ըստ որի, վերջինս հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ իր բանկային հաշիվներին ունեցել է 803,862.96 ԱՄՆ դոլար, 231,526,354.00 ՀՀ դրամ, 100,155.53 եվրո։
Որպես կանխիկ գումար՝ Բադալյանը հայտարարագրել է 80,000.00 ԱՄՆ դոլար։
Բադալյանը հայտարարագրել է 2 բնակարան՝ մեկը Երևանի կենտրոնում՝ միանձնյա սեփականությամբ, ձեռքբերման եղանակը՝ նվիրատվություն, մյուսը՝ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում. ձեռքբերման եղանակը՝ գնում։
Բնակարաններից զատ, հայտարարագրել է միանձնյա սեփականությամբ իրեն պատկանող երկու հողամաս՝ Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում և Գառնի գյուղում։
Բադալյանը հայտարարագրել է մեկ մարդատար տրանսպորտային միջոց՝ TOYOTA՝ գնված 2017 թվականին, որը 2020 թվականին վաճառել է 9 միլիոն 800 հազար դրամով. գնորդը իր իսկ ղեկավարած «Ճաննախագիծ» ՍՊԸ-ն է։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ