Tert.am-ը գրում է.

Ռուսաստանի միջազգային անվտանգության և ռազմավարական հարցերով փորձագետ Գրիգորի Տրոֆիմչուկի խոսքով՝ Հայաստանի համար այնքան էլ հեշտ չի լինի ազատվել Նիկոլ Փաշինյանից ՝ անկախ խորհրդարանական ընտրությունների արդյունքից. Փաշինյանն արդեն  հաղթել է մեկ անգամ 2018-ինն, երկրորդը ՝ 2018-ի գարնանից հետո էր, այն իմաստով, որ նա ստիպել է ամբողջ երկիրը գնալ արտահերթ ընտրությունների, այն դեպքում, երբ ինքը իշխանության եկավ բացառապես հեղաշրջման միջոցով:

Նա Tert.am-ի հետ զրույցում նշեց՝ արդեն նրա հաղթանակը կարելի է համարել այն փաստը, որ ինքը՝ Փաշինյանը, չի հեռացվել քաղաքացիների կողմից նույն, համարժեք, հակասահմանադրական ձևով, ինչը միանգամայն տրամաբանական կլիներ։

Գրիգորի Տրոֆիչուկը նաև դիտարկում արեց՝ անդրադառնալով երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հրապարակած հայտնի տեսանյութին, որտեղ Փաշինյանը հայտարարում էր, որ ոչ ադեկվատ է ներկայացել ԼՂ հիմնահարցի բանակցություններին։

«Սերժ Սարգսյանն այսօր կարող է հրապարակել ցանկացած «կոմպրոմատ» ՝ ընդդեմ Փաշինյանի: Բայց, ի վերջո, Սարգսյանն ինքն անձամբ նրան բերեց իշխանության ՝ նախ նրան պատգամավոր դնելով, իսկ հետո պարզապես վարչապետի պաշտոնը նրան փոխանցելով»,- ասաց նա։ Այս հարցում, ըստ Տրոֆիմչուկի, ուշադրության արժանի է այն, որ Նիկոլ Փաշինյանը պարտվել է պատերազմում։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել