Հայաստանում հունիսի 13-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 39 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 223 682-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսից մահվան 2 դեպք, մահացածների թիվը 4484 է:

Անցած մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան մեկ դեպք։ Հունիսի 13-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1094 է: Ընդհանուր առմամբ՝ մեկ օրում մահացել է 3 մարդ, մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 5578-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 77 է, ընդհանուր առողջացածներինը՝ 215 195, փաստացի բուժվողներինը՝ 2909 (մեկ օրում նվազել է 41-ով): Մեկ օրում արվել է 2807 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 1 125 102 թեստ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել