Armsport.am-ը գրում է․

Դանիացի կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը, ով Եվրոպայի առաջնության Ֆինլանդիայի հետ խաղում կորցրել էր գիտակցությունն ու տեղափոխվել հիվանդանոց, կապվել է իր թիմակիցների հետ:

Խաղացողը նրանց զանգահարել է Facetime-ով: Այս մասին հայտարարել է Դանիայի ֆուտբոլային ասոցիացիայի տնօրեն Պիտեր Մոլլերը:

Դանիա – Ֆինլանդիա հանդիպումն ընդհատվեց և վերսկսվեց Երևանի ժամանակով 22:30-ին: Երկու թիմերն էլ խաղում են B խմբում, որում ընդգրկված են նաև Ռուսաստանը և Բելգիան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել