Tert.am-ը գրում է․

Մենք ոչ թե քարտեզները փոխանակել ենք հայ գերիների հետ, այլ քայլին քայլով ենք պատասխանել։ Այս մասին Գավառում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ մանրամասնելով, թե ինչպես են հայրենիք վերադարձվել 15 ռազմագերիները։

Անդրադառնալով լուրին, որ դրա դիմաց Ադրբեջանին են փոխանցել Ակնայի ականապատման քարտեզներ, Նիկոլ Փաշինյանն ասաց, որ խոսքն «այն ականների մասին է, որոնք գտնվում են Ադրբեջանի ԶՈՒ թիկունքում՝ հայտնի հանգամանքների բերումով»։

«ԵԱՀԿ ՄԽ համանախագահությունն անընդհատ շեշտել է հումանիտար ականազերծման անհրաժեշտության մասին: Նոյեմբերի 9-ից հետո մենք պարբերաբեր որոշակի քարտեզներ փոխանցել ենք Ադրբեջանին՝ գերիների, մարմինների փնտրտուքի հարցում որոշակի կառուցողական մթնոլորտ ստեղծելու համար: Սակայն ժամանակի ընթացքում, մեզ համար անհասկանալի պայմաններում, Ադրբեջանի ղեկավարությունը դադարեցրեց գերիների վերադարձը և դիմեց միջազգային ատյաններին, թե Հայաստանը հրաժարվում է ականների քարտեզներ տրամադրել: Պաշտոնապես հայտարարում եմ՝ մենք չենք հրաժարվել քարտեզներ տրամադրել»,-ընդգծեց նա։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել