168.am-ը գրում է․

Վաղը քարոզարշավի հերթական օրը Նիկոլ Փաշինյանը կանցկացնի Գեղարքունիքում։

Ինչպես ամենուր, այստեղ ևս մարզային այցի ընթացքում ներգրավված է ողջ վարչական ռեսուրսը։

Մասնավորապես, 168.am-ի տեղեկություններով` երեկ մարզպետ Գնել Սանոսյանը, մարզը ներկայացնող իմքայլական պատգամավոր Հայկ Սարգսյանը, այլ պաշտոնյաներ հավաք են կազմակերպել, որին ներկա են եղել մարզի դպրոցների տնօրեններ, հոգեբուժարանի տնօրենը, այլ համայնքային հիմնարկների ղեկավարներ։ Բոլորին խստիվ հանձնարարված է ապահովել իրենց ենթակայության տակ եղած աշխատակիցների ներկայությունը վաղվա` 13:30-ին Վարդենիսում տեղի ունենալիք հանդիպմանը։

Մեզ ասացին, որ միայն Վարդենիսի ինտերնատից հանդիպմանը պարտադրել են ներկայանալ 400 հոգի։
Չներկայացողներին սպառնացել են աշխատանքից ազատումներով ու ստուգումներով։

Ըստ էության վերջին օրերի մարզային այցերի տապալումները Նիկոլ Փաշինյանին ստիպել են խստացնել վարչական ռեսուրսի տոտալ կիրառումը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել