News.am-ը գրում է․

Այսօր առավոտյան մենք լսեցինք, որ թավշապետը հայտարարեց, որ Հայաստանում ավարտվել է «թավշյա հեղափոխությունը» եւ սկսվում է կամ արդեն սկսվել է «պողպատյա հեղափոխությունը»։ Այս մասին այսօր՝ հունիսի 11-ին, Վայոց Ձորում ընտրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը՝ պատասխանելով Նիկոլ Փաշինյանին։

«Ես չգիտեմ, թե ինչ է նշանակում «պողպատյա հեղափոխություն», բայց մենք երեք տարիների ընթացքում ականատես եղանք, այսպես ասած, թավշյա հեղափոխության ողջ պերճանքին։ Մենք հասկացանք, որ թավշյա հեղափոխություն նշանակում է ժողովրդին տարբեր մասերի բաժանել, պետության ամենագլխավոր դեմքերի կողմից ստի եւ կեղծիքի տարածում, մեր անվտանգության համակարգի փլուզում, Ղարաբաղի 75 տոկոսի հանձնում, զոհեր հազարավոր մարդկանց, որպեսզի վարչապետը կառչած մնա իր աթոռին, մենք հասկացանք, որ նշանակում է Հայաստանի տարածքի մի մասի օկուպացում եւ այդ օկուպացիայի դեմ անկարողություն՝ պաշտպանելու սեփական սահմանը»,- ասաց նա։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել