«փաշինյանը համբուրեց սևազգեստ մոր ձեռքը․ վերջինս արձագանքեց՝ «Ես արժանի չեմ»...»
Մենք ո՞նց հասանք էս օրին։ Ե՞րբ մեր արժեքները էս աստիճան դեգրադացվեցին։ Ե՞րբ մենք առաջին քրիստոնյա ժողովրդից վերածվեցինք կռապաշտ ամբոխի։ Ե՞րբ մի փնթի ոչնչություն էնքան դարձավ, որ որդեկորույս մայրը էս աստիճան ստորանա։
Լավ մինչև ե՞րբ։
Երբ մտածում ես՝ վերջ, էլ ֆսյո էլի, դժվար էլ նենց բան ասեն, որ մազերս բիզ-բիզ կանգնեն, մեկ էլ նենց բան են անում, որ հիասթափվում ես հայ լինելուցդ։ Լավ է՞ս աստիճանի ցածրանալ։ Լավ բայց ու՞մ առաջ ցածրանալ, մի դասալիք ոչնչությա՞ն։ Լավ դուք ձեզնից չե՞ք ամաչում, լավ դուք ձեր էրեխու հիշատակը հե՞չ չեք հարգում։ Լավ ախր սա ձեզ չեն ստիպել չէ՞, որ ասեք։ Դուք ձեր սրտի խոսքն եք չէ՞ ասում։ Լավ դուք ո՞նց եք ձեր էրեխուն պայմանավորված պատերազմի ուղարկողին էս աստիճան քծնում...
Արժեքների սով ա, բարոյականության սով ա, հավատքի սով ա։ Քաոս ա երկրում ու էս քաոսի հեղինակն ունի անուն-ազգանուն, ու էս քաոսի հեղինակը դեռ սաղ ա։ Երևի պետք ա հասարակության ողջ աղբը ի ցույց դնի, վերջում էլ հանդիսավոր կերպով գնա, ասի՝ դե ինձնից հետո ապրեք էն գիտակցումով, որ սրանք ձեր հետ նույն օդն են շնչում...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել