Armsport.am-ը գրում է.

«Յուվենտուսի» նախկին հարձակվող Ալեսանդրո Դել Պյեռոն խոսել է թուրինցիների հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի ներկայիս խաղամակարդակի մասին։

«Կարծում եմ, որ Ռոնալդուն հասել է իր կարիերայի այնպիսի փուլի, որում նա այլևս չի կարող անել այն, ինչ արել է 10 կամ նույնիսկ 5 տարի առաջ։ Նա պիտի հարմարվի իր ներկայիս պոտենցիալին, որը դեռ շատ բարձր է։

Նա պիտի խոսի Ալեգրիի ու ակումբի հետ և որոշեն՝ արդյոք ուզո՞ւմ են շարունակել միասին աշխատել»,- Դել Պյեռոյի խոսքերն է փոխանցում Football Italia-ն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել