168.am-ը գրում է.

«Ներողություն, Դուք սկսեցիք մի գարշելի փաստից. գերի տալու այդ սենտիմենտալ, հնդկական կինոյի տեսարանները… ամոթ է դրա մասին խոսելը, ուղղակի ամոթ է մեր ժողովրդի համար»,- լրագրողների հետ հանդիպմանը նշեց Առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե պատրաստ է իր որդուն տալ՝ մյուս հայ գերիներին վերադարձնելու համար:

Լևոն Տեր-Պետրոսյանը նկատեց՝ ռազմագերիների վերադարձի, սահմանների չճշտվածության մասին խնդիրները Հայաստանի իշխանությունը պետք է լուծի Ռուսաստանի և Ադրբեջանի հետ։

«Հիմա ես ինչ էլ ասեմ՝ որևէ փաստ չունեմ, որ դա ինչ-որ ձևով կարող է լուծվել։ Պետք է Հայաստանում ստեղծվի մի նորմալ կառավարություն, որը կարողանա արժանապատիվ կերպով համագործակցել իր պարտնյորների և հակառակորդների հետ. ուրիշ ոչինչ»,- հավելեց նա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել