168.am-ը գրում է.

Նիկոլ Փաշինյանի՝ Միխայլովկայից Տաշիր նրան տեսնելու համար եկած համակիրը դժգոհում է. հնարավորություն չի ունեցել իր սիրելի Փաշինյանին տեսնելու: Ոստիկանները թույլ չեն տվել մոտենալ նրան:

«Չթողեցին ոստիկանները մոտենամ, ցավդ տանեմ… Թող ինձ օգնություն տան, տունս կաթում է: Միխայլովկից եմ եկել: Թող ոչ մեկը չընտրվի, մենակ Փաշինյանը ընտրվի, հերիք ա: Համարն էլ եմ վերցրել…»,- ասում է նա:

Տաշիր է եկել պլակատով, «դուխով» գլխարկով, Նիկոլ Փաշինյանի նկարով շապիկով: Ասում է՝ գնել է 4000 դրամով:

Կինը նշում է, որ հավաքին ներկա են նաև Տաշիրի դպրոցների ուսուցիչներ և աշակերտներ, հիվանդանոցի ու պոլիկլինիկայի աշխատակիցներ, մատնացույց է անում նրանց: Վերջիններս, սակայն, հրաժարվում են զրույցից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել