Armsport.am-ը գրում է.

ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն գոհ չի մնացել Ֆրանսիայի հավաքականում իր թիմակից Օլիվյե Ժիրուի խոսքերից։

Բուլղարիայի հետ ընկերական խաղից հետո, որում Ժիրուն դուբլ ձևակերպեց, «Չելսիի» հարձակվողը մասնավորապես ասել է․ «Երբեմն ես գնդակ եմ խնդրում, իսկ այն ինձ չի հասնում։ Ես փորձում եմ առավելագույնս հուշել թիմակիցներիս ու թիմին լուծումներ առաջարկել։

Բեյ-Յեդերի և Պավարի լավ գոլային փոխանցումների արդյունքում ես կարողացա լավ խաղ անցկացնել, բայց կարող էի ավելի շատ գոլ խփել, եթե ավելի արդյունավետ գործեինք»։

Մբապեն այս խոսքերն իրեն է վերագրել։  L’Équipe-ի փոխանցմամբ, ՊՍԺ-ի ֆուտբոլիստին զայրացրել է Ժիրուի մեկնաբանությունը։ Մբապեն որոշել է մամուլի ասուլիս հրավիրել այս առիթով, բայց դեռևս մտափոխվել է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել