Նիկոլ Փաշինյանն իր քարոզչությունը տանում է կոնկրետ լսարանի, խմբերի համար, որոնց համար նրա հնչեցրած ցանկացած միտք բացարձակ ճշմարտություն է։
«Նիկոլին գողացել են, պիստալետը դրել գլխին՝ ստորագրել է» դրոշի ներքո հավաքված մարդիկ դեռևս պատրաստ չեն իրենք իրենց խոստովանելու, որ այն, ինչ տեսնում ու լսում են, իրականություն է։
Այս մարդկանց պետք է շոկից դուրս բերել՝ վերադարձնել դաժան իրականություն, որովհետև նրանք էլ մեր հասարակության մասնիկն են և հետագայում երկրին սպառնացող վտանգները նաև նրանց համախմբման միջոցով պետք է ապահովել։
Գիտեմ, որ բարդ բան եմ ասում, ինքս էլ դա լավ չեմ պատկերացնում, բայց բաժանարար գծերը պետք է վերացնել։
Ինչևէ, անցնենք առաջ։ Փաշինյանի համար կարևորություն չունի, թե ինչպես են գիտակից քաղաքացիները վերաբերվելու նրա՝ օդում հնչեցրած հայտարարություններին, կրկնում եմ՝ նրա լսարանն այլ է, թիրախներն ու նպատակները լրիվ այլ։
Սերժ Սարգսյանի՝ Փաշինյանին տրված 24 ժամը՝ փաստեր ներկայացնելու կազինոներ այցերի, թալանի վերաբերյալ, առավելապես խորհրդանշում է այս իշխանությունների վերջին 3 տարիների հայտարարությունների դատարկությունն ու սնանկությունը։
Ի դեպ, սրանք այդպիսին են եղել նաև մինչև 2018-ը։
Այնպես որ, մեր հիմնական աշխատանքը՝ տեղերում կամ տեղեկատվական դաշտում, պետք է առաջին հերթին լինի մեր հանրության հետ, ընդ որում՝ ամենատարբեր խմբերի։
Եթե դա հաջողեցինք, իրենց գժի տեղ դնողների հենարանը կփլուզվի, բոլոր հարցերը կկարգավորվեն և իրադարձությունները բնականոն հուն կվերադառնան։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել