Ձայնագրությունն ապացուցեց,որ դրա գիժ ձեւանալը շատ թանկ նստեց մեր ազգի վրա։
Ամիսներ շարունակ պնդում եմ՝ կործանարար պատերազմի սանձազերծման,Արցախի մեծ մասի հանձնման, 5.000 նահատակի պատճառը՝ կապիտուլյանտն է։
Հրապարակված ձայնագրությունից պարզ է դառնում,որ հողատուն մսխել է մեր բանակցային հայանպաստ ժառանգությունը ՝ իրեն «գժի տեղ» դնելով ,ծաղրել համանախագահ երկրներին եւ դաշնակից Ռուսաստանին։
Արդյունքում Հայաստանը դարձել է «изгой» պետություն։
Կապիտուլյանտն իր անպատասխանատու քայլերով Ադրբեջանի պատերազմ սկսելու համար «կանաչ լույս է» վառել,որի հետեւանքով մենք հաղթող պետությունից վերածվեցինք կապիտուլյացիա կնքած հասարակության։
Ու այդ ամենը տեղի ունեցավ,քանի որ հողատուն իրեն ցանկացել է «գժի տեղ» դնել։
Նոր արհավիրքներից խուսափելու համար պետք է հեռացնել իրեն «գժի տեղ» դրած ազգակործան կապիտուլյանտին։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել