Shamshyan.com-ը գրում է.

Հունիսի 8-ին «Արմենիա» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում մահացել է Արագածոտնի մարզի բնակիչ՝ 84-ամյա Սոֆիկ Բզնունին։

Վերջինս «Աշտարակ» ԲԿ էր տեղափոխվել հունիսի 7-ին «շան կծած վերքեր, տրավմատիկ շոկ» ախտորոշմամբ, որտեղ առաջին բուժօգնությունը ստանալուց հետո շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել էր «Արմենիա» բժշկական կենտրոն։

Հիվանդանոց են մեկնել ոստիկանության Աշտարակի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողները, ովքեր պարզել են, որ հունիսի 7-ին, ժամը 10։30-ի սահմաններում Սասունիկ համայնքի վարչական տարածքում գտնվող աղբավայրին կից խաղողի իր այգում աշխատանքներ կատարելիս է եղել Ս. Բզնունին, երբ թափառող շները հարձակվել են նրա վրա, ինչի հետևանքով էլ պատճառվել են վնասվածքներ։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել