Pastinfo.am-ը գրում է․

Ադրբեջանցիները կարող են գերի վերցնել հարյուրավոր հայ զինվորների: Այս մասին «Փաստինֆո» -ի հետ զրույցում ասել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ այսօր պաշտոնապես հաստատվել է եւս մեկ հայ զինվորի՝ գերեվարման մասին։ «Հունիսի 8-ին N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային Ա. Քաթանյանը, մառախուղի պատճառով չկարողանալով կողմնորոշվել տեղանքի վրա, հայտնվել է տարածք, որը վերահսկվում է Ադրբեջանի զինված ուժերի կողմից»,- հայտարարել է ՊՆ-ն: Իսկ մինչ այդ՝ մայիսի 27-ին, հայտարարվել էր 6 հայ զինվորի գերեվարման մասին։

Տեր-Գրիգորյանցը նշեց, որ նման դեպքերը հնարավոր են, քանի դեռ դիմադրություն չկա։ Իսկ ադրբեջանցիները օգտվում են Հայաստանում տիրող քաոսից ու առաջ են շարժվում:

«Ինչու՞ նա թույլ տվեց ադրբեջանցիներին այդքան մոտենալ: Ինչո՞ւ, երբ Տավուշում սկսվեցին սադրանքներ, հայկական կողմը անմիջապես սկսեց կրակել:

Սպան հրաման է տալիս չկրակել, բայց նա չգիտի, թե ինչ է կատարվում դիրքերում: Նման հրամաններ տալուց առաջ պետք է հիշել Սահմանադրության հոդվածները: Սակայն այսօր անգամ պետության ղեկավարը այդ հոդվածներին չի հետևում: Հայաստանի զինված ուժերը արտաքին սպառնալիքի դեպքում պետք է ապահովեն երկրի անվտանգությունը », - շեշտել է գեներալ-լեյտենանտը:

Տեր-Գրիգորյանցն արձանագրել է, որ բանակը որևէ քայլ չի ձեռնարկում՝ կապված այս իրավիճակի հետ: «Եթե որևէ խախտում կա ` պետք է կրակել, նման դեպքերում ոչ ոք հրաման չի տալիս», - ասել է նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել