Shamshyan.com-ը գրում է.

SHAMSHYAN.com-ը ներկայացնում է հունիսի 4-ին Վայոց Ձորի մարզում՝ Ջերմուկ քաղաքում, տեղի ունեցած  խոշոր ու ողբերգական ավտովթարի բախման տեսանյութը, որ արձանագրվել է տեսախցիկի կողմից, ինչի հետևանքով վարորդներից մեկը հիվանդանոցում մահացել էր:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արթուր Հարությունյանի որոշմամբ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ:

Նշված քրգործը հարուցվել էր հունիսի 4-ին Ջերմուկ  քաղաքի սկզբնամասում  տեղի ունեցած խոշոր ավտովթարի փաստով:

Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել էր, որ ГАЗ 2401-ը վարել է Ջերմուկ քաղաքի բնակիչ, 72-ամյա Խաչիկ Մարգարյանը, իսկ Nissan Patrօl-ը վարել է Ջերմում  քաղաքի բնակիչ, 33-ամյա Սամվել Խաչատրյանը: Նույն օրը՝ ժամը 20:00-ի սահմաններում Խ. Մարգարյանը, գիտակցության չգալով, մահացել է:  

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել