News.am-ը գրում է․

Այո, ես որևիցե քաղաքական ուժի անդամ չեմ, բայց արդեն առիթ եմ ունեցել արտահայտվելու, որ իմ կարծիքով բոլոր թեկնածուների շարքից երկիրը այս վիճակից հանելու, ինչպես նաև որոշակի դրական արդյունքների ակնկալիքներ կարելի է ունենալ միայն Ռոբերտ Քոչարյանից։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Կապանի քաղաքապետ Գեւորգ Փարսյանը:

Անդրադառնալով սահմանին տիրող իրավիճակին, նա ասաց. «Իրավիճակը մնում է նույնը, ինչ մայիսի 12-ի դրությամբ էր, որևիցե փոփոխություն չկա։ Իհարկե սահմանագծի երկայնքով տեղակայված են ինչպես մեր Պաշտպանության նախարարության զինված ուժերը, այնպես էլ ԱԱԾ սահմանապահ զորքերը, բայց սահմանների խախտման հետ կապված իրավիճակը նույնն է, թշնամին դեռ գտնվում է Սյունիքի սահմաններից ներս և հետ չի քաշվել։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել