Armenpress.am-ը գրում է.

Էլբրուս լեռը բարձրանալիս ճեղքի մեջ է ընկել Սամարայից ժամանած ալպինիստ, ում օգնության են հասել փրկարարները:

Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Երկուշաբթի օրը՝ տեղեկատվություն է ստացվել, որ 4900 մետր բարձրության վրա Էլբրուս լեռան վրա Սամարայից երկու հոգանոց, գրանցված խումբը օգնություն է խնդրել: Նախնական տեղեկություններով՝ լեռնագնացներից մեկն ընկել է ճեղքվածքի մեջ, - ասված է Կաբարդինո-Բալկարիայի ԱԻՆ հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ դեպքի վայր է մեկնել Ռուսաստանի ԱԻՆ-ի Էլբրուսի բարձրլեռնային որոնողափրկարարական ջոկատի 7 փրկարար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել