Դերասան Բեն Ավետիսյանի կինը՝ դիմահարդար Դիանա Տոնոյանը, օրերս նշել է իր 23-ամյակը: 
BlogNews.am կայքի հետ զրույցում Դիանան պատմել է, թե ինչպես է նշել իր ծննդյան տարեդարձը, ինչ նվեր է ստացել Բենից և ինչպիսին է դարձել ամուսնությունից հետո:


«Ծննդյանս նախորդ օրը ես աշխատում էի ու բավականին ուշ եկա: Վերադառնալով տուն՝ տեսա, որ Բենն անակնկալ է պատրաստել. տանն ինձ սպասում էր գեղեցիկ սեղան, հիասքանչ մթնոլորտ ու ծաղիկներ: Իսկ հաջորդ օրը շատ հետաքրիր է անցել: Բենի հետ գնացինք քաղաքից դուրս ու գժական օր ունեցանք»,-ժպիտով հիշում է Դիանան:

Խոսելով նվերների մասին՝ Դիանան պատմում է, թե ինչ է ստացել Բենից ու ինչ չի սիրում ստանալ այդ օրը. «Ծննդյանս օրն ինձ գումար են նվիրել բոլորը, իսկ Բենը որպես նվեր ինձ հետ գնումների է եկել: Մեր ընկերության երրորդ տարում Բենն ինձ գումարի տեսքով նվեր տվեց, սակայն ես ասացի, որ չեմ սիրում գումար ստանալ ու դրանից հետո արդեն ամեն բան փոխվեց»:


Տորթը փչելիս Դիանան երկու երազանք է պահել.«Երազում եմ խաղաղություն լինի մեր երկրում: Իսկ երկրորդ երազանքս չեմ ցանկանա բարձրաձայնել, շատ անձնական է: Բենը նույնպես ինձ շատ կարևոր բան է մաղթել, որը գաղտնիք է, նրա այդ մաղթանքի մասին անգամ ընտանիքի անդամները չգիտեն»: 

Դիանան պատմում է, որ նախկինում իր ծննդյան օրերը նրա երազանքը կապված էր Բենի հետ. ցանկանում էր, որպեսզի իրենք միմյանց ավելի լավ հասկանան:
Նա կսիվում է, թե 5 տարի ընկերություն անելուց հետո, այժմ՝ ամուսնությունից հետո ինչ է փոխվել իր մեջ:

«Այս տարիների ընթացքում Բենի շնորհիվ բնավորությանս մեջ շատ կարևոր բան է փոխվել. դարձել եմ ավելի զիջող, որովհետև նախկինում ես ու Բենը նման էինք միմյանց, ու հնարավոր չէր անդադար պայքարել. կինը միշտ պետք է զիջի: Երևի, երբ քեզնից ուժեղ մարդու ես հանդիպում, արդեն փոխվում ես: Ամուսնությունից հետո ես ու Բենը ավելի հեշտ ենք սկսել լեզու գտնել»,-անկեղծանում է նա:

Անդրադառնալով ընտանիքի համալրմանը՝ Դիանան ասում է, որ ինքն ու Բենն այդ հարցում հատուկ որոշում չունեն։ «Ես ու Բենն էգոիստաբար չենք մոտենում հարցին։ Աստված ինչպես կկամենա, երբ կցանկանա, որ բալիկ ունենանք, այն ժամանակ էլ կունենանք»,- ասաց Դիանան։

Դիանան հայտնում է, որ շուտով ցանկանում է դիմահարդրաման դասընթացներ անցկացնել: Հարցազրույցներում Դիանան բազմիցս նշել է, որ Բենը չի ցանկանում, որպեսզի ինքը զբաղվի դերասանությամբ:


Նա պատմում է, որ ամուսնությունից հետո բան չի փոխվել: Խանդի պատճառով Բենը, միևնույն է, չի ցանկանում կնոջը տեսնել սերիալներում, սակայն հենց Բենի խնդրանքով Դիանան նկարահանվել է «Կհանդիպենք անտառի տնակում» սերիալի փոքրիկ էպիզոդում: 


 Նյութը՝ Տաթևեր Լազարյանի

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել